Իշխանությունները հավելյալ 2 միլիարդ 106 միլիոն դրամ կհատկացնեն ՀՀ ազգային անվտան…

Իշխանությունները հավելյալ 2 միլիարդ 106 միլիոն դրամ կհատկացնեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հունիսի 18-ի նիստում։
Այս գումարը տրամադրվել է 2026 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար նախատեսված ժամանակավորապես ազատ միջոցներից։
Ընդ որում, Կառավարության որոշման մեջ չի հստակեցվում, թե ԱԱԾ-ի կոնկրետ որ միջոցառման իրականացմանն են ուղղվում այդ միջոցները. ծրագրի անվանումը նշված է միայն համապատասխան կոդի տեսքով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով