«Ինչո՞վ է բացատրվում այն փաստը, որ դրամն արժեւորվում է, բայց գները դրամով թանկա…

📈 «Ինչո՞վ է բացատրվում այն փաստը, որ դրամն արժեւորվում է, բայց գները դրամով թանկանում են, սպեկուլյացիայի հե՞տ գործ ունենք»
Պատգամավոր Գեղամ Նազարյանը ԿԲ նախագահի տեղակալից հետաքրքրվել է դրամի արժևորման ֆոնին գների թանկացման պատճառներով։ Արմեն Նուրբեկյանը պարզաբանել է, որ ներկայիս 4,2 տոկոս գնաճը պայմանավորված է միջազգային շուկայով։ Որպես օրինակ նա նշել է վերջին ամիսներին նավթի գների կրկնապատկումը։
ԿԲ պաշտոնյան վստահեցրել է, որ համաշխարհային բարձր գնաճի համեմատ Հայաստանի ցուցանիշը կառավարելի է։ Նրա խոսքով՝ հարևան երկրների համեմատությամբ մեզ մոտ գնաճն ամենացածր մակարդակի վրա է։ Նուրբեկյանը հավելել է, որ ԿԲ-ն ռիսկերը գնահատելով գնաճի թիրախավորումը բաշխում է ժամանակի մեջ։
🔗 aravot.am | @aravot__

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով