ԱԱԾ-ն տվյալ չունի․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը«Ժողո…

💥ԱԱԾ-ն տվյալ չունի․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը
‼️«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2021 թվականին նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը, հղում անելով Համաշխարհային բանկի տվյալներին, աղմկահարույց հայտարարություն էր արել՝ պնդելով, որ 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան փոխանցվել է շուրջ 211 միլիոն ԱՄՆ դոլար։ ԱԱԾ-ն առաջարկել էր անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու նպատակով դիմել ՀՀ Կենտրոնական բանկ։
🔽ԿԲ-ի պարզաբանմամբ՝ հաշվարկների հիմքում դրված են ոչ թե փաստացի դրամական փոխանցումները, այլ միգրացիոն վիճակագրությունը։

«Մասնավորապես, ըստ ՀԲ-ի տվյալների, Հայաստանում Ադրբեջանից եկած 87 հազար միգրանտ է առկա, իսկ Ադրբեջանում՝ Հայաստանից գնացած 146 հազար միգրանտ։ Նշենք, որ վերջիններս հանդիսանում են տեղափոխվածներ, այլ ոչ թե փոխանցում ստացող և/կամ իրականացնող ֆիզիկական անձինք»,– հայտնել են ԿԲ-ից։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով