ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եղբա…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եղբայրը՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, 2025 թվականին Տավուշի մարզի Իջևան համայնքում չորս նոր հողակտոր է ձեռք բերել՝ դրանց համար վճարելով 9 մլն ՀՀ դրամ գումար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով Ղալումյանի՝ 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը:
Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված տարեկան հայտարարագրի՝ Վահե Ղալումյանն ընդհանուր առմամբ տիրապետում է 8 անշարժ գույքի, այդ թվում՝ 6 հողամասի (միանձնյա սեփականատերն է), Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարանի (որի 1/3-ի սեփականատերն է 2021 թվականից) և Իջևան քաղաքում գտնվող առանձնատան։ Դրանցից 6-ը նա ձեռք է բերել իշխանափոխությունից հետո՝ 2021-2025 թվականներին:
Ամբողջական հոդվածը՝ հղումով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով