Աշոտ Եղիազարյանի պաշտպան․ Ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սց…

⚖️ Աշոտ Եղիազարյանի պաշտպան․ Ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար
NEWS.am-ի հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանի պաշտպան Լիանա Գասպարյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված՝ ավելի քան 100 ընտրողի ընտրակաշառք տալու մեղադրանքը հիմնազուրկ է։
Փաստաբանի խոսքով՝ Եղիազարյանը որևէ առնչություն չունի վերագրվող արարքի հետ, նախկինում երբևէ չի թաքնվել իրավապահներից և մշտապես հասանելի է եղել վարույթն իրականացնող մարմնին, ուստի նրա կալանավորման հիմքերը բացակայում էին։
aravot.am⁠ | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով