Առաջիկա շաբաթներին՝ կառավարական նիստերից մեկի ընթացքում, նախատեսվում է ընդունել որոշում, որով ՀԷՑ-ը, որպես մասնավոր ընկերություն, գործադիրի որոշմամբ կճանաչվի հանրային գերակա շահ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանրային գերակա շահ ճանաչելուց հետո գործընթացում ներգրավվելու է Հայաստանի ռեզիդենտ, լիցենզավորված գնահատող, բայց իմիջով անկախ ընկերություն, որը պետք է իրականացնի ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատումը։
Գնահատման արդյունքում ձևավորված շուկայական արժեքին կավելացվի ևս 15 տոկոս, և այդ վերջնական առաջարկը կներկայացվի ՀԷՑ-ի սեփականատիրոջը։ Ըստ գործող սցենարի՝ հենց սեփականատերն է վերջնական որոշում կայացնելու՝ վաճառե՞լ ընկերությունը կառավարությանը, թե՞ ոչ։ Բայց չվաճառելու դեպքում, միևնույն է, հանրային գերակա շահի հիմքով Սամվել Կարապետյանի ձեռքից Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կվերցնի ՀԷՑ-ը։

Թողնել պատասխան