Բերան «կարելու» գործընթացը նոր թափ է հավաքում«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեւան…

💥Բերան «կարելու» գործընթացը նոր թափ է հավաքում
🔽«Հրապարակ» օրաթերթը գրում է Երեւանի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ոչ թե այն գրառումը, որը տարածվել էր նրա ձերբակալության ժամանակ, այլ բոլորովին ուրիշ տեքստ` նույնքան անմեղ։
🔴Վարչական հսկողության տակ գտնվող Ղեւոնդյանը, ըստ ՔԿ-ի, «իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ» է արել, դատարանի որոշմամբ նրան արգելվել է հրապարակումներ անել, հավաքների մասնակցել, սոցցանցում «հաղորդակցվել»:
🌟Իսկ մեղադրանքի հիմքում հունիսի 2-ի գրառումն է․ «Ընդդիմադիրներ ջան, եթե դուք չեք պատրաստվում գալիք ԱԺ-ում ընդդիմադիրներ լինել, երեկվանից արդեն պետք է ինստիտուցիոնալ պատրաստ լինեք ամենից կոշտ հետընտրականի: Նիկոլը կարմիր գիծ չունի, իր քաղաքական կենսագրությունը սկսել է 2008-ի մարտի 1-ին, արյամբ: Հետո իբր տեղը չէին գտնում … Ես հույսս չէի դնի դրսի որեւէ օգնությանը, ավելին՝ դրսի օգնությունը հիմա քաղաքական վարկեր են հետո: Դա ՀՀ-ի լուծարումն է. բանաձեւն էլ են արդեն ուրվագծել: Սա պետք է հաշվի առնել:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով