ԵՄ-ն պնդելու է, որ նոր պայմանագրերով Թուրքիայից ԵՄ երկրներ մատակարարվող գազը ռու…

ԵՄ-ն պնդելու է, որ նոր պայմանագրերով Թուրքիայից ԵՄ երկրներ մատակարարվող գազը ռուսական չլինի, հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Կատարինա Ռայխեն։
«Թուրքիան հասկանում և ընդունում է այն փաստը, որ ԵՄ-ն մեծ նշանակություն է տալիս ռուսական հումքային մատակարարումներից հրաժարվելուն», — Bloomberg-ը մեջբերում է նրա խոսքերը։
Միևնույն ժամանակ, Անկարայում հստակ հասկացրել են, որ ռուսական մատակարարումների անհապաղ փոխարինումն անհնար է թե՛ տնտեսական տեսանկյունից, թե՛ առկա ռեսուրսների սահմանափակության պատճառով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով