«Եվրոպան փաթեթավորումն է: Մեր խնդիրն է մեր հասարակությանը անընդհատ իրազեկել, տեղ…

«Եվրոպան փաթեթավորումն է: Մեր խնդիրն է մեր հասարակությանը անընդհատ իրազեկել, տեղեկացնել, որ խաբում են, դեպի Եվրոպա չենք գնալու․ նաև հիմնավորել՝ ինչու չենք կարող: Հայկական արտադրանքը Եվրոպա առաջիկա 20 տարում չի կարող գնալ, սա ուղղակի բացառված է, միֆ է»:



«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը տնտեսագետ Նաիրի Սարգսյանն է: Ըստ տնտեսագետի՝ իրականում որդեգրվել է ադրբեջանական ու թուրքական ուղղությունը, իսկ թուրքական արտադրանքն իր մրցունակությամբ թույլ չի տա հայկական ապրանքներին մրցակցել նույնիսկ եվրոպական շուկաների հետ մերձեցման պարագայում:

«Չեխիայի գարեջրատանը չի կարող հայկական գարեջուր վաճառվել, ֆրանսիական ռեստորանում չի կարող հայկական կոնյակ վաճառվել, հայկական միրգը Եվրոպայում չեն գնելու, հայկական գինին,հայկական հագուստն ու կոշիկը Իտալիայում չեն գնելու․ այ սրա պատճառով հայկական արտադրանքը չի կարող գնալ Եվրամիություն: Եթե անգամ տեսականորեն պատկերացնենք, որ հայկական արտադրանքը կարող է մուտք գործել եվրոպական շուկա, մենք կողքը ունենք Թուրքիա»:

🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով