Փախստականների համաշխարհային օրը՝ ՀՀ իշխանությունների լռության ներքոՕրն անցավ, բա…

Փախստականների համաշխարհային օրը՝ ՀՀ իշխանությունների լռության ներքո
Օրն անցավ, բայց այդպես էլ ոչ ՀՀ կառավարությունից, ոչ երկրի նախագահից, ոչ էլ ԱԳՆ-ից որևէ հայտարարություն չտեսանք Փախստականների համաշխարհային օրվա առիթով։
2020 թվականի պատերազմից սկսած և մինչև 2023 թվականին տեղի ունեցած Արցախի էթնիկ զտումն ու վերջնական հայաթափումը, Հայաստանը ընդունել է շուրջ 150 հազար փախստական Արցախից։
Բայց այսօր մեր իշխանությունները որևէ հայտարարություն չարեցին, սոլիդարության խոսքեր չասացին, միջազգային հանրության ուշադրությունը չհրավիրեցին այդ խնդրի վրա և միջազգային աջակցություն չխնդրեցին։ Ոչ մի ծպտուն։ Կարծես թե ոչինչ էլ չի եղել…
Արդեն ընտրվել եք, հիմա ինչի՞ց եք վախենում։ Ինչո՞ւ եք ջայլամի նման գլուխներդ հողի մեջ թաղել։
Էդմոն Մարուքյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով