Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի բնակավայրում երեկ 13-14 րոպե րոպե տեղացած ուժեղ կ…

Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի բնակավայրում երեկ 13-14 րոպե րոպե տեղացած ուժեղ կարկուտը հողին է հավասարեցրել բերքի 80-90 տոկոսը, վնասել շուրջ 90 մեքենա, տների տանիքներ։
NEWS.
am–ի հետ զրույցում Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը հայտնեց, որ գյուղի 80 տոկոսն այս կամ այն կերպ վնաս է կրել։

«Կոթիում տան տանիքներից սկսած մինչեւ հարակից շինություններ, տնամերձ հողատարածքներ, ցորենի դաշտեր վնասվել են։ Կարկուտը մարդու ձեռքի ափի չափ էր, էսպիսի կարկուտ առնվազն վերջին 60 տարում չէր եղել։ Հիմա մարդիկ գալիս են դիմումներ են ներկայացնում, թե ով ինչ վնասներ է կրել»։

Գյուղացիներն անելանելի վիճակում են, հույս ունեն, որ Կառավարությունը կփոխհատուցի վնասները։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով