«Պետք է լուրջ քննարկենք այս հարցը, արդյոք այս ընտրություններն առհասարակ լեգիտի՞…

🔵 «Պետք է լուրջ քննարկենք այս հարցը, արդյոք այս ընտրություններն առհասարակ լեգիտի՞մ են, թե՞ ոչ». Գրիգոր Երիցյան
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանը հայտարարել է, որ ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է լուրջ քննարկել դրանց լեգիտիմության հարցը։ Նրա խոսքով՝ տարբեր կողմերից ընթացող ընտրական գործընթացի ապալեգիտիմացումը վտանգավոր է պետականության համար։
Երիցյանը նաև նշել է, որ եթե ընտրակաշառքների վերաբերյալ հնչող մեղադրանքները համապատասխանում են իրականությանը, ապա պետք է քննարկել նոր ընտրությունների անցկացման հարցը, քանի որ այդ դեպքում կասկածի տակ է դրվում ամբողջ ընտրական գործընթացի արդյունքը։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով