Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրությամբ դիմել է բնապահպանական կոնվ…


Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելու շարունակվող լայնածավալ ռազմական ագրեսիային, որը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ: Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի ԶՈՒ-երը կիրառել են հրկիզվող զինատեսակ՝ պարունակելով ամենայն հավանականությամբ սպիտակ ֆոսֆոր։ Օդային կրակահերթը՝ հրկիզվող ռազմական ուժի կիրառմամբ, տեղի է ունեցել բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառային տարածքների վրա: Այն կարող է նաև անդառնալի վնաս պատճառել շրջակա միջավայրին։
Կարդալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով