ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Բր…

🇦🇲🇪🇺 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։
Նախարար Խուդաթյանը բարձր է գնահատել ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի բարեփոխումների և զարգացման օրակարգին։ Նախարարը կարևորել է Հայաստան-ԵՄ գործընկերության նոր դինամիկան, այդ թվում՝ կապակցվածության ոլորտում։
Մարթա Կոսը շնորհավորել է նախարարին ԱԺ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ և հավելել, որ ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով