ՍԴ դատավորներից, ինչպես նաև աշխատակազմի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի և վերջինիս սանիկ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստ, որը հետաձգվեց Թովմասյանի բացակայության պատճառով։ Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ կորոնավիրուս է ախտորոշվել նաև Թովմասյանի հարազատներից մեկի մոտ, իսկ ուրբաթ օրվանից վիրուսին բնորոշ ախտանշաններ են առկա նաև Հրայր Թովմասյանի մոտ, որը այսօր պետք է թեստ հանձնի։ |hetq.am|