Никол, наслаждайся своим миром, ты все сдашь, останется только твоя маленькая де…

👩🏻‍🎓Никол, наслаждайся своим миром, ты все сдашь, останется только твоя маленькая деревня в Иджеване
22 июня в Гёйгёльском районе Азербайджана прошел фестиваль под названием «Наследие Западного Азербайджана: возвращение к историческим корням», в ходе которого в очередной раз прозвучали спорные заявления, касающиеся территориальной целостности и культурного наследия Армении.
На выставках и в павильонах, организованных в рамках фестиваля, были представлены различные регионы так называемого «Западного Азербайджана». Из распространенных фотографий и видеоматериалов видно, что на экспозициях использовалась карта Армении, представленная как «Западный Азербайджан».
Более того, на видеозаписях, распространенных на страницах «Западного Азербайджана» в социальных сетях, в качестве музыкального сопровождения без каких-либо изменений был использован армянский народный танец «Кочари». Один из важнейших компонентов армянской культуры был представлен в рамках азербайджанского мероприятия без какого-либо упоминания о его армянском происхождении.
На видео также видно, как участники фестиваля демонстрируют старые фотографии, сделанные в разных местах Армении, пытаясь доказать, что их семьи ранее проживали на этих территориях. В числе продемонстрированных фотографий были кадры, сделанные на площади Республики в Ереване и на территории монастырского комплекса Нораванк в Вайоц Дзоре, которые были представлены как часть исторической памяти, связанной с «Западным Азербайджаном».
🔹🔹🔹🔹🔹🔹🔹

🔁💬Նիկո՛լ, վայելիր խաղաղությունդ, ամեն ինչ հանձնելու ես, մնալու է քո Իջևանի փոքրիկ գյուղը😡Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանում հունիսի 22-ին անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը․ վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոնը, որի ընթացքում հերթական անգամ հնչեցվել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու մշակութային ժառանգությանը վերաբերող վիճահարույց հայտարարություններ։
Փառատոնի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսներում և տաղավարներում ներկայացվել են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» տարբեր շրջանները։ Տարածված լուսանկարներից և տեսանյութերից երևում է, որ ցուցադրություններում օգտագործվել է Հայաստանի Հանրապետության քարտեզը, որը ներկայացվել է որպես «Արևմտյան Ադրբեջան»։
Ավելին, «Արևմտյան Ադրբեջանի» սոցիալական ցանցերի էջերով տարածված տեսանյութերում որպես երաժշտական ուղեկցություն օգտագործվել է հայկական ժողովրդական «Քոչարի» պարը՝ առանց որևէ փոփոխության։ Հայկական մշակույթի կարևոր բաղադրիչներից մեկը ներկայացվել է ադրբեջանական միջոցառման շրջանակում՝ առանց դրա հայկական ծագման մասին որևէ հիշատակման։
Տեսանյութերում երևում է նաև, որ փառատոնի մասնակիցները ցուցադրում են Հայաստանի տարբեր վայրերում արված հին լուսանկարներ՝ փորձելով ապացուցել, թե իրենց ընտանիքները նախկինում բնակվել են այդ տարածքներում։ Ցուցադրված լուսանկարների շարքում եղել են Երևանի Հանրապետության հրապարակում և Վայոց ձորի Նորավանք վանական համալիրի տարածքում արված կադրեր, որոնք ներկայացվել են որպես «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապված պատմական հիշողության մաս։

Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով