«Պատերազմի կուսակցության» թեզով Փաշինյանը Բաքվին հաղթաթուղթ է տվել. նրա թեթև ձեռքով Հայաստանի կես միլիոն քաղաքացիներ մեկ գիշերում դարձել են «պատերազմի կողմնակիցներ»։
«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակցի՝ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ Ադրբեջանն այս հաղթաթուղթն օգտագործելու է Հայաստանի վրա գործադրվող իր ճնշումները լեգիտիմացնելու համար։ Նման իրավիճակում, ըստ քաղաքագետի, Բաքվի պահանջների կատարման համատեքստում Փաշինյանը պետք է խնդիր լուծի՝ անցկացնի հանրաքվե և հաստատի իր միանձնյա, ավտորիտար իշխանությունը։ Սուրենյանցը խոսել է նաև այս ընտրությունների արդյունքի արժանահավատության ճգնաժամի մասին․
«Եթե բոլոր սուբյեկտները համարում են, որ այս Ազգային ժողովը լեգիտիմ չէ, ուրեմն այս Ազգային ժողովն ական ա՝ քաղաքական համակարգի, երկրի կայունության տակ դրած, որը մի օր տրաքելու է»։
🎦զրույցն ամբողջությամբ
Թողնել պատասխան