Յուրայինը` յուրայինին. զավեշտալի իրավիճակ` քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտո…

Յուրայինը` յուրայինին. զավեշտալի իրավիճակ` քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ
MakaryanNews-ի տեղեկություններով` այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ նաև յուրայիններն են իրար հարվածել ու գետնին տապալել: Մասնավորապես, տեսանյութերում երևում է, որ դահլիճից միջանցք դուրս գալուց անմիջապես հետո, հենց դռան դիմաց մի հաղթանդամ տղամարդ ըմբշամարտին հատուկ հնարքով գետնին է տապալում մի երիտասարդի, որը, պարզվել է` յուրային է եղել: Տապալողը Երևանի քաղաքապետարանի Սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանն է, որը գետնին է տապալում քաղաքապետարանի մի աշխատակցի` հավանաբար նրան շփոթելով ընդդիմադիրի հետ: Թե ով էր Մակվեցյանի «դռբի տակ» հայտնվածը` չկարողացանք պարզել, միայն ասացին` քաղաքապետարանի աշխատակից է եղել, իսկ տապալողը վստահաբար հենց Մակվեցյանն էր:
Երևանի ավագանիում կանայք իրար են ծեծում. էպիկենտրոնում դարձյալ Անի Խաչատրյանն է

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով