Բարև Ձեզ տիկին նախարար, ո՞նց եք, իսկ երկրում օպերատիվ իրավիճա՞կը ոնց աԻսկ էս օպ…

Բարև Ձեզ տիկին նախարար, ո՞նց եք, իսկ երկրում օպերատիվ իրավիճա՞կը ոնց ա
Իսկ էս օպերատից համարներով Camry-ի վարորդին ճանաչու՞մ եք, ձերոնցից ա, Դուք կամ Ձեր ոստիկանապետն է իրեն էս համարները տվել, հետն էլ արտոնություն տվել, որ երթևեկության մեջ իրեն ամենավերջին լկտիի պես պահի, վթարային իրավիճակ ստեղծի, քաշի մարդկանց վրա, վերջում էլ զանգի հրահանգի Փարաքարի պարեկայինի պետ Դավիթ Մանուկյանին, որ գտնեն իրեն դուր չեկած մեքենան ու տանեն տուգանային հրապարակ:
Կարճ ասած` «մենթավարի» (ոչ նորմալ ու պարկեշտ ոստիկանի պես» փուռն է տվել 20 տարեկան երիտասարդի, որն ընդամենը համարձակություն է ունեցել Նիկոլի թվին Իսակովի պողոտայով գնա օդանավակայան` մորը դիմավորելու: Արդյունքում, էս ձեր բեզպռիդելշիկի հրահանգով մի քանի էկիպաժ պարեկներով շրջապատում են մեքենան, հորինովի խախտում սարքում գլխներին և մեքենայում եղած 7 տարեկան երեխային սթրեսի ենթարկելով` մեքենան տանում «պլաշչադկա»:
Հետաքրքիր է` Դու՞ք եք էս Ձեր փխրուն արտաքինով սենց վայրենիների դուխ տալիս ու բաց թողնում հասարակություն, որ օպերատիվ համարներով ոնց ուզեն` քշեն, իրենց ճամփին հայտնվածներին էլ, «հին ու բարի» ավանդույթներով, փուռը տան ու նեղացնեն: Եթե Դուք չեք, ուրեմն Ձեր ենթականերն են, և Դուք, պիտի որ, դեմ լինեք նման լկտիություններին, հետևաբար պիտի նաև քայլեր ձեռնարկեք ու պատժեք Ձեր տված օպերատիվ համարներով մարդկանց գլխին պատուհաս դարձածներին:
Ի դեպ, Ձեզ նաև նամակ են գրել էս թեմայով, բայց բանի տեղ չեք դրել` ոնց հասկացա:
Առայժմ` այսքանը, սա կարդացեք, հետո ավելի մանրամասն կնկարագրեմ իրավիճակն ու Ձեր ղեկավարած համակարգում տիրող «բեզպռեդելը»:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով