Մինչև մենք չընդունենք, որ «Արևմտյան Ադրբեջան» թեման լրջագույն սպառնալիք է Հայաստանի համար, մինչև չմշակենք դրա դեմն առնելու ծանրակշիռ մեխանիզմներ, այն ավելի կխորանա, կարմատակալի, կսպառնա անդառնալի հետևանքներով։
Ներկայում այս թեման ճոճվող մահակ է դարձել՝ Ադրբեջանից՝ Հայաստանի Հանրապետության գլխին, Հայաստանի ներսում՝ ընդդիմության։ Հայաստանյան իշխանությունները, օրինակ, շրջանառում են միտքը, թե՝ ասում եք Արցախ, Ադրբեջանը հակադարձում է՝ «Արևմտյան Ադրբեջան»։ Միայն թե մի նյուանս կա՝ Հայաստանում Արցախ ասում են միայն ընդդիմադիրները, և հայաստանյան իշխանությունները մերժում են Արցախը, հալածում են ամենն ու բոլորին, ովքեր խոսում են Արցախից ու հիշում այն։ Իսկ «Արևմտյան Ադրբեջան» կեղծիքը ծնել են Ադրբեջանի իշխանությունները, սնում է Ալիևը և դեմ չեն այնտեղի «ընդդիմադիրները»։ Է՞լ ինչ է պետք «Թուրանի» ձևավորման համար։
🎦զրույցն ամբողջությամբ
Թողնել պատասխան