Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) գործող հայկական ընկերությունները արտոնո…

Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) գործող հայկական ընկերությունները արտոնություններ կստանան ՏՏ ոլորտում գործունեություն ծավալելիս։ Այս մասին նշված է «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրում, որը հավանության է արժանացել Հայաստանի կառավարության հունիսի 25-ի նիստում։

Այժմ համաձայնագիրը պետք է ուղարկվի խորհրդարանի հաստատմանը։ Այն ստորագրվել է 2026 թվականի փետրվարին Աբու Դաբիում՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական համագործակցության համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների շրջանակում։
Փաստաթղթով Հայաստանն ու ԱՄԷ-ն պարտավորվում են միմյանց շուկաներում արտոնյալ պայմաններ ապահովել երկու երկրների ընկերությունների համար։ Մասնավորապես, հայկական կողմը Էմիրությունների բիզնեսի համար կպարզեցնի մուտքը դեպի գյուղատնտեսության, ինժեներիայի, առողջապահության և կրթության բնագավառներ։
Էմիրությունների կողմից էլ հայկական ընկերությունների համար արտոնություններ կսահմանվեն ՏՏ, հեռահաղորդակցության, սարքավորումների վերանորոգման, ինչպես նաև իրավաբանական ծառայությունների, աուդիտի և շինարարության սեկտորներում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով