🇦🇲🇦🇲 «ԵԱՏՄ–ն պետք է հստակ պատասխանի ինքը կա՞, թե՞ չկա». Նիկոլ Փաշինյան🔴 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այն, ինչ հիմա կատարվում է մեր երկրի դեպքում կապված արտահանման խոչընդոտների հետ, ԵԱՏՄ մյուս անդամ երկրներում ևս լուրջ անհանգստություններ է առաջացնելու, ու իրենք ևս գնալու են շուկաների դիվերսիֆիկացիայի։ Այս առումով, ըստ նրա, ԵԱՏՄ–ում քննարկելու հարցեր կան, ու ինքն առաջիկա առիթը կօգտագործի, որպեսզի քննարկումներ սկսի։
🔴 Փաշինյանը գործընկերներին հարցեր ունի նաև այն հայտարարության հետ կապված, որ իր բացակայությամբ ընդունել են։
🗣️ «Պետք է հասկանանք՝ ի՞նչ է դա նշանակում գործնականում։ Այսինքն, ԵԱՏՄ ցանկացած երկիր ցանկացած երկրի հետ կապված կարող է մի օր արթնանա ու այսպիսի որոշումնե՞ր կայացնի։ Իմ գնահատմամբ՝ եթե այս հարցի պատասխանն «այո» է, ուրեմն՝ ԵԱՏՄ–ն հայտարարում է ինքնալուծարման մասին, և մենք էլ պետք է այստեղից հետևություններ անենք»,– հայտարարեց նա։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան