«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչություն…

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը երեկ երկրորդ անգամ ծանր քաղաքական ապտակ տվեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ այս անգամ նրան մերժելով ԱԺ նախագահի ՔՊ թեկնածու դառնալու հարցում։
Առաջին ազդակը Սիմոնյանը ստացել էր դեռևս կուսակցության նախընտրական ցուցակի կազմման ժամանակ, երբ երկրի Սահմանադրությամբ երկրորդ պաշտոն զբաղեցնող անձը նույնիսկ կուսակցության առաջին տասնյակում տեղ չէր գտել։ Այդ որոշումն արդեն հուշում էր, թե ինչ վերաբերմունք է ձևավորվել նրա նկատմամբ իշխանական թիմում։
Երեկ այդ վերաբերմունքը վերածվեց քաղաքական որոշման. ՔՊ վարչության անդամների մեծամասնությունը փակ քվեարկությամբ Ազգային ժողովի նախագահի թեկնածու ընտրեց Ռուբեն Ռուբինյանին՝ մերժելով Ալեն Սիմոնյանին։ Վերջինս ընդամենը 5 ձայն է ստացել 20 հոգուց»:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով