Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտավորություն է․ Իսրայելի …

Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտավորություն է․ Իսրայելի ԱԳ նախարար
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ կառավարության հաջորդ նիստում ներկայացնելու է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծը։

«Օսմանյան Կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտավորություն է, — X-ում գրել է Սաարը՝ շարունակելով․ — Միևնույն ժամանակ, տեղին է դատապարտել պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նսեմացում կամ խեղաթյուրում»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով