Ընտրական նոր ցենզի նախագիծը բուռն քննարկումների թեմա է դարձել«Իրազեկ քաղաքացինե…

🗳️ Ընտրական նոր ցենզի նախագիծը բուռն քննարկումների թեմա է դարձել
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը հայտարարեց, որ իշխանությունները դեռ տեխնիկական հարցեր են քննարկում՝ կապված այն նախաձեռնության հետ, ըստ որի՝ վերջին 6 ամիսը Հայաստանից բացակայած քաղաքացիները կարող են չընդգրկվել ընտրողների ցուցակներում։
Ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ նման մոտեցումը հակասում է Սահմանադրությանը և կարող է ընտրելու իրավունքից զրկել արտերկրում բնակվող կամ աշխատող բազմաթիվ ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ մարզիկների և գործուղման մեկնած անձանց։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով