Իվետա Տոնոյան․ ՍԴ-ի որոշումը կարող է նախադեպ դառնալ ապագա ընտրությունների համար…

⚖️ Իվետա Տոնոյան․ ՍԴ-ի որոշումը կարող է նախադեպ դառնալ ապագա ընտրությունների համար
Սահմանադրական դատարանի մոտ ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ իրենց պայքարը ոչ թե խորհրդարանում մանդատ ստանալու, այլ ընտրական գործընթացում ստեղծված հակասահմանադրական նախադեպը կանխելու համար է։
Նրա խոսքով՝ եթե ՍԴ-ն օրինական համարի երեք ընտրատեղամասերում արդյունքների անվավեր ճանաչումը, ապա ապագայում իշխանությունները կարող են նույն սկզբունքով անվավեր ճանաչել նաև տասնյակ այլ ընտրատեղամասերի արդյունքներ։
aravot.am⁠ | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով