Մհեր Գրիգորյանն ընդունել է Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանըՀ…

Մհեր Գրիգորյանն ընդունել է Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի արդիական հարցերը, անդրադարձ է կատարվել տրանսպորտի, էներգետիկայի, առևտրատնտեսական հարաբերությունների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընթացքին:
ՀՀ փոխվարչապետն ու ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են նաև սահմանային անցակետի արդիականացման և սահմանահատման թողունակության բարձրացման վերաբերյալ հարցերը, որոնք ուղղակիորեն կխթանեն առևտրատնտեսական համագործակցության զարգացումը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով