Ընդդիմությունը մրցում էր ոչ թե իշխանության, այլ ամբողջ պետական ապարատի հետ. Էլին…

☄️Ընդդիմությունը մրցում էր ոչ թե իշխանության, այլ ամբողջ պետական ապարատի հետ. Էլինար Վարդանյան
🔴Սահմանադրական դատարանում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննության 2–րդ նիստի ժամանակ ներկայացուցիչը նշեց` երբ պետությունը դառնում է ընտրական պայքարի մասնակից, ընտրություններն այլևս հավասար չեն լինում։

«Դա արդեն մրցակցություն չէ, դա անհավասար պայքար է, որը վտանգավոր է ոչ միայն ընդդիմության, այլև յուրաքանչյուր ընտրողի համար։ Բարձր դատարա՛ն, իրավական պետությունում չի կարող կասկած լինել, որ եթե պետական մարմինն է սխալվել, ապա այդ սխալի հետևանքները չի կարող կրել քաղաքացին։ Տեղամասային հանձնաժողովի գործողությունների հետևանքները 2 ընտրատեղամասում առաջացրել են խնդիր։ Դրա համար պատասխանատու չէ ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ էլ ավելի քան 58 հազար քաղաքացիները, որոնք իրենց ձայնը տվել են մեզ։ Այդ քաղաքացիները կատարել են օրենքի պահանջները, սակայն հենց նրանք են զրկվել իրենց ձայնի սահմանադրական արժեքից»։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով