«Բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում էին խաղալ ֆուտբոլ, եկան աշխարհի չեմպիոնատ, դուրս եկան խաղադաշտ, սակայն պարզվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խաղում է ամերիկյան ֆուտբոլ։ Ասում են՝ մենք բերել ենք մարդիկ, հագել են սաղավարտներ ու ձեզ ծեծելու են։ Մենք ասում ենք, որ գնդակը ոտքով ենք պարապել խաղալ, ասում է՝ չէ՛–չէ՛, ոտքով չկա՝ ձեռքով։ Ասում ենք՝ մենք էլ ձեռքով խաղանք, ասում է՝ չէ– չէ, որ դուք ձեռքով խաղաք, ասելու են՝ տուգանային է՝ ձեռքով խաղ է»։
Թողնել պատասխան