Թրամփը սպառնում է «ոչնչացնել» Իրանը
Ամերիկյան ուժերը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածներ են հասցրել իրանական թիրախներին՝ նավագնացության դեմ Թեհրանի «ագրեսիային» ի պատասխան, տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ սոցցանցում արված գրառմամբ նաև սպառնալով ոչնչացնել Իսլամական Հանրապետությունը։
«Ամերիկյան ավիացիան հենց նոր հարվածներ հասցրեց իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներին և ափամերձ ռադարային կայաններին՝ հրադադարի համաձայնագիրը դարձյալ խախտելու համար։ Շատ հնարավոր է, որ նրանք երբեք չեն խրատվի»,- գրել է նա:
Ժամեր անց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ամերիկյան հարվածներից հետո հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել ԱՄՆ-ի հետ փոխկապակցվող օբյեկտների նկատմամբ։ Միաժամանակ, Քուվեյթը և Բահրեյնը հայտնել են, որ իրենց օդային տարածք արկեր են ներխուժել։

Թողնել պատասխան