Американский актер и танцор Пол Кармирян принял участие в озвучивании анимационного фильма «История игрушек 5». Он подарил свой голос персонажу по имени Александр Манукян — отцу Блейз Манукян, которая является одной из главных героинь новой части фильма.
Александр Манукян стал первым персонажем армянского происхождения в истории студии Pixar. А Блейз представлена как ребенок из межнациональной семьи — наполовину армянка, наполовину афроамериканка.
В фильме есть трогательная сцена, где отец и дочь общаются на армянском языке: девочка обращается к нему «Папа», а он отвечает — «Անուշիկս» (Моя милая). По словам Пола Кармиряна, эта роль имеет для него особое личное и символическое значение, так как девичья фамилия его матери — тоже Манукян.
🔹🔹🔹🔹🔹🔹🔹
🔁💬Ոնց չուրախանամ ու հպարտանամ😭❤️Ամերիկացի դերասան և պարող Փոլ Կարմիրյանը մասնակցել է «Խաղալիքների պատմություն 5» անիմացիոն ֆիլմի հնչյունավորմանը։ Նա իր ձայնը նվիրել է Ալեքսանդր Մանուկյան անունով կերպարին՝ Բլեյզ Մանուկյանի հորը, որը ֆիլմի նոր մասի գլխավոր հերոսուհիներից մեկն է։
Ալեքսանդր Մանուկյանը դարձել է «Pixar» ստուդիայի պատմության մեջ հայկական ծագում ունեցող առաջին կերպարը։ Իսկ Բլեյզը ներկայացված է որպես բազմազգ ընտանիքի զավակ՝ կիսով չափ հայ, կիսով չափ աֆրոամերիկացի։
Ֆիլմում կա հուզիչ տեսարան, որտեղ հայրն ու դուստրը հաղորդակցվում են հայերենով․ աղջիկը նրան դիմում է «Պապա», իսկ նա պատասխանում է՝ «Անուշիկս»։ Փոլ Կարմիրյանի խոսքով՝ այս դերն իր համար առանձնահատուկ անձնական և խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ իր մոր օրիորդական ազգանունը նույնպես Մանուկյան է։
Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան