Մարտի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսահայ մշակութա…

🇫🇷🇦🇲🇫🇷Մարտի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսահայ մշակութային միության (UCFAF) նախաձեռնությամբ Ֆրանսիայի Սենատում կազմակերպված համաժողովին, որը նվիրված էր «Դիմադրության» շարժման հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինեի պանթեոնիզացիայի 1-ամյա հոբելյանին, «Կարմիր Պաստառի» հերոսների սխրագործության կարևորությանը, ինչպես նաև՝ Մանուշյան ամուսինների օրինակով Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմական կապերին և ներկայումս առկա բարեկամական հարաբերություններին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Համաժողովը մեկնարկել է ռեժիսոր Ժորժ Ամայի և պատմաբան Դենի Պեշանսկիի հեղինակած «Կարմիր Պաստառի որսը» փաստագրական ֆիլմի ցուցադրությամբ, որին հաջորդել են թեմատիկ ուղղվածությամբ երեք պանելային քննարկումներ։ Պանելային քննարկումները վարել է UCFAF-ի նախագահ Էդմոնդ Յանեկյանը։
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *