Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Չն…

☄️Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին
🚩«Հրապարակ» օրաթերթը գրում է Չնայած Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ ճեպազրույցում հայտարարեց, որ կառավարությունում փոփոխություններ չի նախատեսում, սակայն մարզպետների կազմում սպասվում են։
❗️Խոսում են, որ մարզպետի պաշտոնին հրաժեշտ կտան Արմավիրի եւ Կոտայքի մարզպետներ Վահրամ Խաչատրյանն ու Ահարոն Սահակյանը․ նրանք գործադիրից օրենսդիր կտեղափոխվեն՝ պատգամավորի կարգավիճակում։
💥Ամիսներ անց էլ Լոռու մարզպետի հաստիքը թափուր կդառնա, քանի որ Արեն Մկրտչյանին դիտարկում են Վանաձորի ՔՊ թեկնածու։
🔽Խոսակցություններ կան նաեւ, որ հնարավոր է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին էլ նորից խորհրդարան վերադարձնեն։ Մինչեւ 2028 թվականը մարզպետների ինստիտուտը վերանալու է:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով