Կալիֆոռնիայի նահանգային ժողովը Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրի, ա…

🔵 Կալիֆոռնիայի նահանգային ժողովը Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրի, արվեստի և մշակութային փոխանակման հարցերով հատուկ հանձնաժողով է ստեղծել
Կալիֆոռնիայի նահանգային ժողովը ստեղծել է հատուկ հանձնաժողով, որի նպատակն է զարգացնել Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև առևտրային, տնտեսական, մշակութային և կրթական համագործակցությունը։ Առաջին նիստը նախատեսված է օգոստոսի 5-ին՝ Սակրամենտոյում։
Հանձնաժողովը կգլխավորի նահանգային ժողովի պատգամավոր Ջոն Հարաբեդյանը, իսկ քննարկումների առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների խորացումն ու հայկական մշակույթի պահպանման նախաձեռնությունները։
🔗 aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով