Երևանում ներդրումային հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական խոշոր ծրագրերին…

🟨 Երևանում ներդրումային հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական խոշոր ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ԱՄԷ «Տրոյան Քոնսթրաքշն Հոլդինգ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն, «Էմարաթ Գրուպ»-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ Ահմեդ Ալ Շամսիի հանդիպման ժամանակ: 
▫️Խոսելով թաղամասերի վերակառուցման, բնակելի համալիրների կառուցման ու քաղաքային միջավայրի բարելավման տարբեր նախագծերի մասին՝ Տիգրան Ավինյանը հյուրերին է ներկայացրել Նորագյուղ թաղամասի վերակառուցման ծրագիրը, որը դառնալու է Երևանի նոր կենտրոնը:  
▫️Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ համայնքը բաց է գործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են շահավետ ներդրումներ անել Երևանում:
Երևանի քաղաքապետարան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով