ՍԴ-ում փորձարկել են ընտրություններին օգտագործված ծրարներըՍահմանադրական դատարանո…

🗳️ ՍԴ-ում փորձարկել են ընտրություններին օգտագործված ծրարները
Սահմանադրական դատարանում փորձարկվել են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին օգտագործված ծրարները, որոնց թափանցիկության հարցը բարձրացրել են ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերը։
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը նշել է, որ ծրարների թափանցիկության դեպքեր արձանագրվել են նաև 2017, 2018 և 2021 թվականների ընտրություններին, միաժամանակ ընդգծելով, որ վերահսկված քվեարկության փաստերի առկայության դեպքում դրանք պետք է իրավական գնահատական ստանան։
aravot.am⁠ | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով