ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայ…

🇦🇲🇦🇲🇦🇲ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորությամբ այցելել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Այցի շրջանակում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր։ Երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների միջև համագործակցության ներկայիս մակարդակը՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով փորձի փոխանակման վերաբերյալ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով