Դաչայից շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը «Հրապարակ» օրաթերթը գրում է. «…

🗳️🗣 Դաչայից շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը
📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 7-ի գիշերը, ըստ ՔՊ-ական աղբյուրի, Փաշինյանը մի խումբ մերձավորների հետ արդյունքների հաշվարկին հետեւել է ոչ թե ՔՊ կենտրոնական գրասենյակից, այլ՝ կառավարական առանձնատնից։
🔴 Կեսգիշերն անց, երբ իրավիճակը դանդաղ բարդանում էր, Փաշինյանն ու թիմակիցները հասկացել են, որ ընտրությունների արդյունքներն իրենց օգտին չեն զարգանում, եւ մինչեւ լուսաբաց իրավիճակը կարող է անշրջելի դառնալ, ֆորսմաժորային որոշում են կայացրել, որ Փաշինյանն ասուլիս տա ու հայտարարի, որ հաղթել են ու միանձնյա իշխանություն են ձեւավորելու, մնացածը հետո կերեւա։
🔴 Մենք գրել էինք, որ շտաբում գտնվողների մեծ մասն ապշել է Փաշինյանի անսպասելի հայտարարությունից եւ թեթեւացած շունչ քաշել, որ «շեֆը լուծումը գտավ»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով