Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ։ՀՀ վարչապետի գլխ…

🟩🟥 Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ։
▫️ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած նիստի ընթացքում հաստատվել են մայրաքաղաքի համար ռազմավարական նշանակություն ունեցող երեք խոշոր ծրագրեր։
▫️«Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման ծրագիր. անցնում ենք գործնական փուլ․ դիմելու ենք միջազգային գործընկերներին, ստանալու ենք առաջարկները և ընտրելու ենք այն գործընկերոջը, որի հետ հնարավոր կլինի ամենաարագը մեկնարկել ծրագրի իրականացման մրցութային գործընթացը։
▫️Երևանի մետրոպոլիտենի ամբողջական արդիականացում. նախատեսվում է շարժակազմի ավելացում, ռելսերի, վագոնների և համակարգի հիմնական ենթակառուցվածքների փոխարինում ու թարմացում։
▫️էլեկտրական ավտոբուսների ծրագիր, որով ավարտին ենք հասցնելու վերգետնյա հասարակական տրանսպորտում մեկնարկած լայնածավալ բարեփոխումները։
▫️Շնորհակալություն Կառավարությանը՝ այս կարևորագույն ներդրումային փաթեթով Երևանին ցուցաբերվող նշանակալի աջակցության համար։
Տիգրան Ավինյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով