Դատախազության աշխատողի օրվա և Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման …

Դատախազության աշխատողի օրվա և Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ այս պահին Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույներով։
Հեռուստաաշտարակի էկրանին ցուցադրվում է «Դատախազության աշխատողի օր» գրությունը և Հայաստանի Հանրապետության դատախազության տարբերանշանը՝ որպես հարգանքի և գնահատանքի խորհրդանիշ բոլոր այն դատախազների նկատմամբ, ովքեր իրենց ամենօրյա ծառայությամբ նպաստում են օրենքի գերակայության, արդարության և պետականության ամրապնդմանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով