🇷🇺🇦🇲ՀՀ իշխանությունը Ռուսաստանից սկսել է վախենալ☄️«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը երեկ մատնել է իշխանության՝ Ռուսաստանից ունեցած վախերը: Պատասխանելով հարցին, թե TRIPP-ի իրականացման դեպքում ԵԱՏՄ կանոններն ու տարանցման կարգավորումներն ինչպես է պատկերացնում Երեւանը, Սաֆարյանը պատասխանել է․
«Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է, եւ ԵԱՏՄ տարանցման կանոնները գործում են մեր տարածքում»:
🚨Այսինքն` TRIPP-ը լինելո՞ւ է ԵԱՏՄ կարգավորումներով։ «Այո»,- ասել է նա:
🚩Ստացվում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի անունը կրող նախագիծը մտցվել է պուտինյան ԵԱՏՄ-ի ծրագրերի մեջ` մի բան, որի համար շուրջ մեկ տարի պայքարում էր ռուսական կողմը՝ ՀՀ իշխանություններին զգուշացնելով, որ չի կարող TRIPP-ը գործել, քանի որ Հայաստանում տարանցման կանոնները պետք է ենթարկվեն ԵԱՏՄ կանոններին, իսկ մեր իշխանություններն էլ համառորեն անտեսում էին այդ զգուշացումները։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան