«Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Էս տեմպով շուտով կորոշեք՝ ով հաց ուտի, ով՝ ոչ»»ԱԺ արտահերթ …

🔵 «Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Էս տեմպով շուտով կորոշեք՝ ով հաց ուտի, ով՝ ոչ»»
ԱԺ արտահերթ նիստում ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը վերածվել է կոշտ փոխհրաձգության՝ իշխանության և ընդդիմության միջև փոխադարձ մեղադրանքներով։ Քննարկման ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պնդել է, որ նախաձեռնությունները բխում են «հանրային պահանջից», ինչին ընդդիմադիրները հակադարձել են՝ վիճարկելով այդ հիմնավորումը։
Լարվածությունը սրվել է հատկապես Ծովինար Վարդանյանի և Արծվիկ Մինասյանի միջև․ վերջինս նշել է, որ նման մոտեցումը կարող է բերել «սահմանափակման տրամաբանության», անգամ հռետորական համեմատություն անելով՝ «ով հաց ուտի, ով՝ ոչ»։ Նիստի ընթացքում հնչել են նաև փոխադարձ կոշտ արձագանքներ, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոչ է արել պահպանել կոռեկտության սահմանները՝ ընդգծելով պատգամավորի կարգավիճակը։
🔗 aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով