Շվեդիայում ՌԴ դեսպանատունը հայտնել է դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակ…

Շվեդիայում ՌԴ դեսպանատունը հայտնել է դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակման մասին

Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը 02:00-ի սահմաններում։ Նշվում է, որ ԱԹՍ-ներից մեկը դեսպանատան տարածք է նետել կարմիր ներկով տարա, իսկ երկրորդը, որին ամրացված է եղել ինքնաշեն պայթուցիկ սարքի նման առարկա, ընկել է դիվանագիտական ներկայացուցչության տարածքում՝ շենքի հարևանությամբ։
Ռուսական կողմը տեղի ունեցածը գնահատել է ոչ միայն որպես սադրանք, այլև որպես «բացահայտ ահաբեկման փորձ»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով