🇷🇺🇦🇲 Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում📰 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսական կողմից արդեն շուրջ երկու ամիս շարունակվող տնտեսական ճնշումների և սահմանափակումների ֆոնին շարունակում է օրակարգային մնալ Հայաստան մատակարարվող բնական գազի հարցը։ Առավել ևս այն բանից հետո, երբ ռուսական կողմից հնչեցին զգուշացումներ, որ որոշակի զարգացումների պարագայում չի բացառվում նույնիսկ Հայաստան գազամատակարարման ամբողջական դադարեցումը։
🔴 Երեկ ԵՄ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ. «Ապաշրջափակման համատեքստում, տրանսպորտային կապակցվածության խթանմանը զուգահեռ, կարևորում եմ նաև էներգետիկ կապակցվածության ընդլայնումը, այդ թվում՝ հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումը, ինչը կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգությանը, այնպես էլ կանաչ անցմանը»։
🔴 Ահա այս լարված իրավիճակում «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը որոշել է ստուգումներ սկսել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում։ Մասնավորապես, ընկերությունում մոնիթորինգ է իրականացնում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան