Հայաստանում խստացվեցին ընտրակաշառք ստանալու և տալու համար նախատեսված պատիժները․ …

Հայաստանում խստացվեցին ընտրակաշառք ստանալու և տալու համար նախատեսված պատիժները․ Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրինագիծը։
Փոփոխությունների համաձայն՝ ընտրակաշառք ստանալու համար նախկինում սահմանված 1-3 տարվա ազատազրկումը փոխարինվել է 2-5 տարով, իսկ ընտրակաշառք տալու համար նախատեսված 3-6 տարվա ազատազրկումը խստացվել է՝ դառնալով 4-8 տարի։ Նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու համար սահմանված պատիժը նույնպես խստացվել է՝ 3-6 տարվա փոխարեն սահմանվել է 4-8 տարվա ազատազրկում։
Բացի այդ, ընտրակաշառք ստանալու կամ տալու հարցում միջնորդելու համար դատապարտված անձանց ցմահ կարգելվի զբաղեցնել պետական և համայնքային պաշտոններ։
Օրենսդրական փոփոխությունների հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով