‼Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի գործով հիմնական դերակատարին դատապարտել են 25 տարվա ազատազրկման
⚡Ըստ ԱԴԾ-ի՝ 2023 թվականին «չպարզված անձինք» 22-ամյա Միխայիլ Բալաշովին խոստացել են 50 հազար դոլար RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի սպանության համար։
Բալաշովին ձերբակալել են 2023 թվականի հուլիսի 13-ի երեկոյան, երբ նա ներխուժել է ուրիշի ավտոտնակ՝ թաքստոցից АК-74 ինքնաձիգ և փամփուշտներ վերցնելու համար։
ԱԴԾ-ն Սիմոնյանի և Քսենիա Սոբչակի դեմ մահափորձը կանխելու մասին հայտնել է հուլիսի 15-ին։ Սոբչակի անունը որոշման մեջ չի հիշատակվում։ Արդյունքում Մոսկվայում և Ռյազանի մարզում ձերբակալվել է ութ մարդ։ Քննության վարկածով՝ նրանք «Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ հետախուզություն են իրականացրել» Սիմոնյանի և Սոբչակի աշխատանքի ու բնակության հասցեներում։
Ավելի ուշ ականատեսներից մեկը Mediazona-ին պատմել է, որ ուժայինները ձերբակալվածներին էլեկտրաշոկերով խոշտանգել և ծեծել են, որպեսզի նրանք խոստովանական ցուցմունքներ տան։

Թողնել պատասխան