Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ Կալանքի տակ գտ…

☄️ Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ
🔴 Կալանքի տակ գտնվող «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ պահանջելով պարտավորեցնել նրան դատարանի՝ հայցը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հերքել Անդրանիկ Թևանյանի հասցեին տարածված՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները։
➡️ Հերքումը պահանջվում է հրապարակել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերով, Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքէջով, «Առաջին լրատվական ալիք» կայքէջով և «Լուրեր» YouTube ալիքով՝ «Լուրեր»-ի գլխավոր թողարկման ընթացքում՝ գրավոր և բանավոր տեսագրության ձևով՝ չզիջելով հրապարակված տեղեկատվությանը՝ հրապարակման ժամանակի, ձևավորման և նյութի ներկայացման կարևորության առումով։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով