Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող նավթային և ռազմական օբյեկտների…

Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող նավթային և ռազմական օբյեկտներին. Զելենսկի
«Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են նավահանգստի նավթային ենթակառուցվածքներին, որոնք եկամուտ են ապահովում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆինանսավորման համար, ինչպես նաև խոցել են Կրոնշտադտը՝ կարևոր ռազմական թիրախ, որը գտնվում է Ուկրաինայի պետական սահմանից ավելի քան 850 կմ հեռավորության վրա»,- հայտնել է Ուկրաինայի նախագահը:

Նախօրեին էլ Ուկրաինայի Սումի քաղաքում ռուսական հարվածի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է 27 մարդ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով