Սոցցանցերում դարձյալ կասկածելի ծագման ու անհեթեթ բովանդակությամբ տեսանյութեր են …

🗣Սոցցանցերում դարձյալ կասկածելի ծագման ու անհեթեթ բովանդակությամբ տեսանյութեր են հայտնվում, թե իբր Կիևյան կամուրջը քանդված է ու այնտեղ գործ չի արվում, ինչը, եթե մեղմ արտահայտվենք, սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի: Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, և քաղաքապետի հանձնարարությամբ, նույնիսկ՝ հանգստյան օրերին, կամուրջը ամրացնելու և վերականգնելու նախանշված ժամկետը չխախտելու համար:
📌Աշխատանքը սկսվում է առավոտյան 8-ից մինչև երեկոյան 8-ը, բնականաբար՝ օրենքով սահմանված աշխատանքային ընդմիջումներով:
❗️Կամուրջը ամրացվում և բարեկարգվում է, ինչը անհետաձգելի էր, և աշխատանքները շարունակվում են արագացված տեմպերով և արվում է առավելագույնը՝ մայրաքաղաքի կարևորագույն այս հանգույցը ժամանակին բացելու և երևանցիներին հանձնելու համար:

Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով