ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է՝1 հա և ավելի ջերմատնային տնտեսությո…

📢ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է՝
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր։
Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։
💰 Հիմնական պայմաններն են.
✔️ Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար։
✔️ Տարեկան մինչև 14% տոկոսադրույք, որի 12 տոկոսային կետը կվճարի պետությունը։
✔️ Մարման ժամկետ՝ մինչև 18 ամիս։
✔️ 12 ամիս արտոնյալ ժամկետ՝ մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսների համար։
📅 Դիմումները պետք է ներկայացվեն ֆինանսական կառույցներին՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել` 81-40։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով